211652_close_icon
views-count13694 դիտում article-date 22:56 10-03-2018

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը խճճված իրավիճակում ոչ-ոքիի համաձայնվեց

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ: Պարտիան չափազանց հետաքրքիր ստացվեց, միջնամասում Արոնյանը հաղթանակի որոշ հնարավորություններ ուներ, սակայն խաղատախտակին այնպիսի խճճված իրավիճակ էր, որ կողմերը որոշեցին ռիսկի չդիմել և արդեն 22-րդ քայլին համաձայնվեցին ոչ-ոքիին: Երկրորդ տուրը կկայանա մարտի 11-ին: Արոնյանը սևերով կխաղա ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը նոյեմբերին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտ կանցկացնի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր