211652_close_icon
views-count12997 դիտում article-date 19:38 10-03-2018

Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Դին Լիրեն. ուղիղ միացում

Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Դին Լիրեն. ուղիղ միացում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է չինացի Դին Լիրենի հետ: [b]Առաջին տուրի պարտիաները [/b] Լևոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան) Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ) Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին և 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ: Նշենք, որ մրցաշարը [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/10/1091077/]մեկնարկեց[/url] Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանի կատարած խորհրդանշական քայլով: Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: 1-ին տուրի պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր