211652_close_icon
views-count14142 դիտում article-date 17:28 10-03-2018

Թուրքիան հայտարարել է, որ անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի պատժամիջոցները

Թուրքիան պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցներին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշոօղլուն՝ գերմանական Zeit թերթի տված հարցազրույցում։ «Եթե նրանք ուզում են պատժել Թուրքիային, ապա Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի և այլ երկրների, այլ կերպ կարձագանքի դրանց»,-ասել է նա։ Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սքափարրոթթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հուսով է՝ Թուրքիան կհրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու գաղափարից և նախազգուշացրել էր, որ նման գործարքն անհետևանք չի մնա Անկարայի համար։

Նմանատիպ նյութեր