211652_close_icon
views-count13888 դիտում article-date 18:37 10-03-2018

Հայտարարվել է Սիրիայում Ան-26-ի կործանման հավանական պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրատվամիջոցները հայտնել են Սիրիայում Ան-26 ինքնաթիռի կործանման հավանական պատճառը, որի արդյունքում զոհվել է 39 մարդ: Մարտի 6-ին տեղի ունեցած ավիաաղետն ուսումնասիրող հանձնաժողովը վարկած է առաջ քաշել, որ ողբերգությունը տեխնիկական բնույթ ունի: Մասնավորապես, լրագրողները պարզել են, աղետը կարող էր տեղի ունենալ օդանավի թևերի կարգավորիչների վնասման պատճառով: Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով էլ ինքնաթիռը կտրուկ սկսել է սուրալ դեպի գետինը՝ այդպես էլ չհասնելով մինչև «Հմեյմիմ» ավիաբազա և ընկնելով նրանից 500 մետր հեռավորության վրա: Ռազմա-տրանսպորտային ավիացիայի փորձագետներից մեկը հայտնել է, որ վայրէջք կատարելից Ան-26-ի օդաչուների մոտ ինքնաթիռը կառավարելու խնդիրներ են ծագել: «Կարգավորիչները բացելիս, նրանցից մեկը անհասկանալի պատճառներով պարզապես դուրս է թռել, որից հետո Ան-26-ը կտրուկ թեքվել է և դրանից հետո կորցնելով կառավարումը՝ մի քանի հարյուր մետրից վայր ընկնելով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր