211652_close_icon
views-count6561 դիտում article-date 16:45 10-03-2018

Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել և տվել հանձնարարականներ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ և հանձնարարականներ են ստացել Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր