211652_close_icon
views-count11186 դիտում article-date 23:45 09-03-2018

«Կին հերոս-2018» մրցանակաբաշխության հաղթող է նաև Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարիտ 8-ին, Երևանում տեղի է ունեցել [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/08/1090937/]«Գյուղմթերքի կին հերոս-2018»[/url] մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, ﬕջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիﬖերի ներկայացուցիչներ: Միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը: «Կին հերոս» կոչմանն այս տարի արժանացել են 22 կանայք Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացրել են ագրարային բնագավառում իրենց հաջողված փորձն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու գրավականը: Մրցանակակիրների թվում է Վանաձոր քաղաքի ավագանու անդամ, տնօրեն Կարինե Ղուկասյանը: Վանաձորցի կինը իր 18-ամյա գործունեության ընթացքում միշտ վայելել է բնակիչների սերն ու հարգանքը, վստահությունը և ջերմություն: Դրանից զատ, նա բազմիցս իր օգնության ձեռքն է մեկնել մանկատների, ծերանոցների և գիշերօթիկ դպրոցների, ինչպես նաև անապահով ընտանիքների՝ տարբեր կարիքների համար: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր