211652_close_icon
views-count5256 դիտում article-date 22:46 09-03-2018

Հայաստանում աճել է պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը

Հայաստանում աճել է թմրամոլների թիվը: Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական դիսպանսերի գլխավոր տնօրեն Պետրոս Սեմերջյանի հրապարակած տվյալներով՝ 2016 թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 6010 թմրամոլ, 2017 թ.-ին՝ 6544: «Հարկ է նշել, որ սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում առնվազն մեկ անգամ թմրամիջոցներ օգտագործած մարդկանց թիվը 30 հազարի է հասնում: Այս անձինք ևս թմրամիջոցներից կախվածություն ունեցող են համարվում», – ասել է Պետրոս Սեմերջյանը: Նրա խոսքով՝ երկրում թմրանյութային կախվածության հետ կապված իրավիճակը վատթարանում է, և սա միայն Հայաստանի խնդիրր չէ՝ միտումն առկա է ամբողջ աշխարհում: Հայաստանում թմրամոլությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը մարիխուանա (կանեփ) է օգտագործում: 2017 թ.-ին գրանցվել է 4064 մարիխուանա օգտագործող, 2476 ափիոն օգտագործող, 3 կոկաին օգտագործող: Թմրամոլների մոտ մեկ երրորդը 19-ից 27 տարեկան է, 16-17 տարեկանները՝ մի քանիսն են: Ընդ որում, Հայաստանում թմրամոլությունը մեծամասամբ տարածված է տղամարդկանց շրջանում: Կանանց թիվը 2016 թ.-ին կազմել է 95, 2017 թ.-ին՝ 105: [url=https://jam-news.net/?p=90134&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր