211652_close_icon
views-count3296 դիտում article-date 17:45 09-03-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մարտի 8-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին 3 ավտոմեքենա արգելափակվել են փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել են «Volkswagen Golf» մակնիշի 69 RU 696 և «Opel Astra» մակնիշի 35 LP 503 պետհամարանիշերով ավտոմեքենաների անվադողերը: Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:

Նմանատիպ նյութեր