211652_close_icon
views-count9166 դիտում article-date 17:03 09-03-2018

Բա որ իրենք էդքան որոշում կայացնող են, ժողովրդի դարդ ու ցավով տառապող են, ապա ինչու՞ Սերժ Սարգսյանն իրենց ոչ մեկին թույլ չտվեց ընտրություններում գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը. Մենուա Հարությունյան

Հետաքրքիր է վերջին շրջանում մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ, սեփական գլխից մեծ-մեծ խոսացող հանրապետականներն իրենք իրենց հարց չե՞ն տալիս, բա որ իրենք էդքան լավն են, սիմպատիչնի են, սիրված են, ինչու՞ Սերժ Սարգսյանն իրենցից ոչ մեկին չնշանակեց վարչապետ, այլ Կարեն Կարապետյանին ռուսաստաններից ետ հրավիրեց և նշանակեց վարչապետ… Իրենք իրենց հարց չե՞ն տալիս, բա որ իրենք էդքան որոշում կայացնող են, ժողովրդի դարդ ու ցավով տառապող են, ապա ինչու՞ Սերժ Սարգսյանն իրենց ոչ մեկին թույլ չտվեց ընտրություններում գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը, այլ ընտրություններն էլ վստահեց ռուսաստաններից հրավիրված Կարեն Կարապետյանին: Բա ինչու՞ ձեզ հարց չեք տալիս, որ դուք էդքան խելացի եք, ամեն ինչ գիտեք, ամեն ինչ կարողանում եք, բա ինչու՞ չկարողացաք տնտեսական աճ ապահովել, այլ սպասեցիք, որ ռուսաստաններից ետ վերադարձած Կարեն Կարապետյանը գա, դառնա վարչապետ և սկսի զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Մի խոսքով` հանրապետականների մի խմբի մոտ անհասկանալի պանիկա է, հուզական զեղում, ինքապաշտպանական բնազդից բխող հիստերիա և էլի լիքը անբացատրելի կամ չբացահայտված դրսևորումներ: Տղե՛րք, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի թիմակիցն է և վարչապետ աշխատած իր օրերում միշտ կանգնել է նախագահի և ՀՀԿ-ի թիկունքին և այս կարճ ժամանակահատվածում շատ ավելի շատ օգուտ է տվել և՛ Հայաստանին, և՛ հանրապետական կուսակցությանը, ավելին, ջանացել վերականգնել իշխանության և հանրապետականի ձեր ջանքերով խալխլված հեղինակությունը… [url=https://web.facebook.com/menua1/posts/1582595641809505]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր