211652_close_icon
views-count44561 դիտում article-date 15:44 09-03-2018

Արարատի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշի սյանն ու մասամբ կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում. վարորդին օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 LQ 030 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշի սյանը և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները, ովքեր օգնել են նաև, որպեսզի վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս բերվի երթևկելի գոտի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր