211652_close_icon
views-count7289 դիտում article-date 14:18 09-03-2018

Վարչապետի պաշտոնում «Ելք»-ի թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի դաշինքի լիդերներից մեկը. Է. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետի պաշտոնում «Ելք»-ի թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի դաշինքի լիդերներից մեկը: Այս մասին «[url=https://www.amerikayidzayn.com/a/4287314.html]Ամերիկայի ձայն[/url]»-ին տված հարցազրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով, բոլոր կանխատեսումներով ու վերլուծություններով, Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածուն, ինչը երկրի ղեկավարման համատեքստում երրորդ ժամկետ է. «Սա մեզ համար անընդունելի է: Մենք խորհրդարանում ամեն կերպ կվիճարկենք, մարտահրավեր կնետենք և բնականաբար դեմ կքվեարկենք: Դրանից զատ մենք կունենանք մեր թեկնածուին, կարծում եմ, որը որոշակի մրցակցային պրոցես կձևավորի խորհրդարանի մակարդակում: «Ելք» դաշինքը դեռ չի քննարկել թեկնածուի հարցը: Բնական է, որ հարցը կքննարկվի դաշինքի լիդերների, կամ դաշինքը լիդերներից զատ այլ թեկնածուի էլ կարող է քննարկել, որևէ կերպ սահմանափակված չենք»,-ընդգծել է Մարուքյանը: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նա ընդգծել է, որ Հայաստանի ԱԺ պատվիրակության այցը պատմական է, որովհետև վերջին 10-15 տարում այսպիսի բազմակուսակցական պատվիրակություն չի եղել ԱՄՆ-ում: Նրա խոսքով, մեծ պոտենցիալ կա չօգտագործված և կա քաղաքական կամք այդ պոտենցիալն օգտագործելու. «Ակնկալում ենք ամերիկյան ներդրումների աճ, ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին աջակցություն: Հիմա Հայաստանում ինստիտուտներ են կառուցվում ու եթե սխալ կառուցվեն, հետո գան մեզ ասեն՝ բա գիտեք, այս բանը այսպես պետք է լիներ, արդեն ուշ կլինի»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում բավականին տեղեկացված են Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներից և տարածաշրջանի իրավիճակից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր