211652_close_icon
views-count3893 դիտում article-date 14:44 09-03-2018

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող դեսպաններ ու դիվանագետներ, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, «Սմիթսոնիան» հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ: Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի գալիք նախագահության առաջնահերթությունները և ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Երեկոյի ընթացքում Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի գլխավոր մրցանակին (Grand Prix) արժանացավ «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի գործադիր տնօրեն Սարա Դիլիջենթին` ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածմանն ուղղված շարունակական ջանքերի համար: Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման արարողությանն երաժշտական կատարումներով հանդես եկան հայիթիացի երաժիշտ Դևիդ Բալթազարը և Լևոն Միքայելյանի ջազային տրիոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր