211652_close_icon
views-count2881 դիտում article-date 12:39 09-03-2018

Բորդոյում անցկացվել է մուլտֆիլմերի միջազգային 20-րդ փառատոնը. euronews

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անցկացվել է 20-րդ Cartoon Movie-ն: Այս իրադարձությունը երբեմն կոչվում է «Մուլտիպլիկացիոն Կանն»: Սակայն Cartoon Movie-ը փառատոն չէ, այլ մուլտֆիլմ արտադրողների և դիստրիբյուտորների մասնագիտական համաժողով: Հիմնական խնդիրը՝ առավել խոստումնալից մուլտֆիլմային նախագծերի համար ֆինանսավորում գտնելն է: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/03/08/bordeaux-cartoon-movie]euronews[/url]-ը: «Վերջին 20 տարիների ընթացքում դիստրիբյուտորների դերը զգալի փոխվել է: Այսօր նրանք նախագծերի արտադրության գործընթացին ներգրավվում են շատ ավելի վաղ: Այսպիսով, եվրոպական և միջազգային մակարդակով մարքեթինգը սկսվում է ավելի վաղ, քան 20 տարի առաջ», - ասում է փառատոնի տնօրեն Աննիկ Մաեսը: Cartoon Movie-ի համաժողովներում անցած 2 տասնամյակների ընթացքում ավելի քան 300 ֆիլմեր ստացել են ավելի քան 2 միլիարդ եվրո ընդհանուր գումար: Այդ թվում՝ 16 ֆիլմեր առաջադրվել են «Օսկարի»: Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում Իսպանիայի մուլտիպլիկատորներին:

Նմանատիպ նյութեր