211652_close_icon
views-count4054 դիտում article-date 08:58 09-03-2018

ԱՄՆ Կոնգրեսը քննարկել է «երազողների» հարցը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում չեն դադարում վաղ հասակում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած մոտ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման դեմ ուղղված բողոքի ցույցերը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4287199.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Հանարապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը այս շաբաթ փորձեց վերսկսել նրանց աշխատանքի և ուսուցման ժամանակավոր իրավունք շնորհելու հարցը. «Կան ուսուցիչներ, ուսանողներ և ամերիկյան բանակի զինծառայողներ, որոնք նախկինում գտնվում էին DACA ծրագրի պաշտպանության տակ: Նրանք մեր ընկերներն ու գործընկերներ են, որոնք ներկայացնում են Ամերիկայի լավագույն գաղափարները: Հենց այդ նպատակով եմ ես առաջարկում երկարաձգել DACA ծրագրի վերջնաժամկետը երեք տարով և ավելացնել սահմանային ֆինանսավորումը»: Հանրապետկան սենատոր Ջեյմս Լենքֆորդը հանդես եկավ առարկություններով: «Եթե Կոնգրեսը մեկ անգամ երկարաձգի ծրագրի ժամկետը, այդ կդառնա սովորություն», - գտնում է սենատոր Ջեյմս Լենքֆորդը: Նմանատիպ մթնոլորտում խնդիրը կրկին ոչ մի լուծում չստացավ: «Սա բարդ քաղաքական հարց է հանրապետականների համար»,- ասում է Brookings-հաստատությունից Մոլի Ռեյնոլդսը: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը և խոսնակ Փոլ Ռայանը չեն ցանկանում ընդունել այս հարցի շուրջ ներկուսակցական պառակտումը, դեմոկրատներին չուրախացնելու նպատակով»: Թեև հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները՝ ներգաղթի հարցում առայժմ նրանց չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ դեմոկրատների հետ, ովքեր փորձում են ուղիներ փնտրել շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների աշխատելու, սովորելու և ներգաղթի կագավիճակը մեկընդմիշտ կարգավորելու ուղությամբ: Թրամփը, ինչպես միշտ, Վաշինգտոնում ստեղծված այս խառնաշփոթի համար մեղադրում է բացառապես դեմոկրատներին:

Նմանատիպ նյութեր