211652_close_icon
views-count30474 դիտում article-date 00:17 09-03-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի բենեֆիսը Միլանում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի 0:2 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»: Այս խաղում ֆավորիտ էր համարվում «Միլանը», որը վերջին շրջանում Իտալիայի առաջնությունում գերազանց արդյունքներ էր ցույց տալիս, երեք անընդմեջ հաղթանակ էր տարել, այդ թվում՝ «Ռոմայի» նկատմամբ, մինչդեռ «Արսենալի» մոտ ճիշտ հակառակ պատկերն էր՝ երեք անընդմեջ պարտություն ԱՊԼ-ում, Վենգերի հրաժարականի մասին պահանջներ, հստակ խաղի բացակայություն: Սակայն «Սան-Սիրոյում» «Արսենալը» բոլորովին այլ տեսք ուներ: Թիմը բավական վստահ և համոզիչ էր խաղում, բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրում, և անհասկանալի է, թե ինչու դա չենք տեսնում Անգլիայի առաջնությունում: «Արսենալը» հաճելիորեն զարմացրեց, սակայն էլ ավելի ուրախացրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փայլուն հանդիպում անցկացրեց: Անկասկած, սա Հենրիխ լավագույն խաղն էր այս մրցաշրջանում. հենց նա 16-րդ րոպեին անհատական վարպետության հաշվին գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Դրանից հետո էլ հայ ֆուտբոլիստը շարունակում էր իր գործողություններով պարբերաբար սպառնալ «Միլանին», գրոհներ կազմակերպել, հաշվենկատ փոխանցումներ կատարել, մեկ անգամ նրա հարվածից հետո «Միլանին» փրկեց դարպասաձողը: Հենց սա են սպասում Մխիթարյանի երկրպագուները նրանից. հուսանք, որ նա այս տեմպով էլ կշարունակի: Միանշանակ, հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր: Առաջին խաղակեսի վերջում Արոն Ռեմզին կրկնապատկեց հաշիվը և երկրորդ խաղակեսում պարզապես խաղաց այդքան ձեռնտու հաշիվը պահելու վրա, ինչը հեշտությամբ արեց՝ 0:2 և լոնդոնցիները հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին: Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում «Միլան» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:2 Հենրիխ Մխիթարյան, 15, Աարոն Ռեմզի, 45+4
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր