211652_close_icon
views-count10174 դիտում article-date 21:55 08-03-2018

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կանանց միամսյակն ազդարարվել է Ռեյ Կունի «Փախիր կնոջիցդ» պիեսի ներկայացմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կանանց միամսյակն ազդարարել է Ռեյ Կունի «ՓԱԽԻՐ ԿՆՈՋԻՑԴ» պիեսի ներկայացմամբ: Հանդիսատեսին թատրոնի շքամուտքի մոտ դիմավորում էին անձամբ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ու թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը: Հենց շքամուտքից նրանց ծաղիկներով ու երաժշտության ներքո դեպի դահլիճ էին ուղեկցում երիտասարդ դերասանները: Իսկ արդեն բեմում նրանց սպասվում էր ժամանակակից դրամատուրգ Ռեյ Կունի «ՓԱԽԻՐ ԿՆՈՋԻՑԴ» պիեսի հիման վրա ստեղծված բեմադրությունը։ Այստեղ հերոսը հայտնվում է սիրային խառնաշփոթի մեջ: Թվում էր, թե պետք է փախնի կնոջից, ընտանեկան հոգսերից, բայց փախնում է կնոջից մեկ այլ կնոջ մոտ, այն էլ՝ հանուն սիրո:Մոտ վեց տարվա ընդմիջումից հետո ներկայացումը կրկին բեմ վերադարձավ: Արդեն բեմից դահլիճում գտնվող կանանց շնորհավորում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ու ասում, որ կանայք ամեն օր հաղթահարում են դժվարությունները, ու դրանց նրանց հմայքն ու գեղցկությունը էլ ավելի է կրկնապատկվում։ Վերջում թատրոնի տնօրինության անակնկալը։ Պատահականության սկզբունքով հայտարարվեցին թվեր ու այդ շարքում նստած հանդիսատեսին հնավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու 2018-ի թատերաշրջանի բոլոր ներկայացումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր