211652_close_icon
views-count6505 դիտում article-date 23:00 08-03-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մարտի 8-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Տառերի պուրակ» կոչվող տարածքից Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Տառերի պուրակ» կոչվող տարածքից Ամբերդ տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին արգելափակվել է «Lexus GX» մակնիշի 94 OS 444 պետհամարանիշի ավտոմեքենան (4 ուղևոր): Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր