211652_close_icon
views-count3386 դիտում article-date 21:13 08-03-2018

Հյուսիսային պողոտայում դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը

Կանանց միջազգային տոնը Երևանում առանձնահատուկ է եղել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայացած համերգային ծրագրերով: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի՝ Թումանյան փողոցին հարող հատվածում: Դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը: Համերգին ներկա երևանցիները, բազմաթիվ զբոսաշրջիկներն ու ակամայից մասնակից դարձած անցորդները նշել են, որ հաճելիորեն զարմացած են տաղանդաշատ երգիչների կատարումներից, որոնց մինչև վերջ ունկնդրելուն չի խանգարել անգամ չդադարող անձրևը: Քառյակը հանդես է եկել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված ստեղծագործություններով: Համերգին ներկա կանանց ու աղջիկներին ծաղիկներ են բաժանվել:

Նմանատիպ նյութեր