211652_close_icon
views-count5425 դիտում article-date 20:22 08-03-2018

Մարտի 8-յան տոնական Երևանում կանանց և աղջիկներին անակնկալ է մատուցվել նաև վերգետնյա հասարակական տրանսպորտում

Մարտի 8-յան տոնական Երևանում կանանց և աղջիկներին անակնկալ է մատուցվել նաև վերգետնյա հասարակական տրանսպորտում: Թիվ 1 տրոլեյբուսային և թիվ 26 ավտոբուսային երթուղիների շարժակազմերի ուղևորների շարքում են եղել նաև «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլի անդամները: Ակապելլա կատարումներով երիտասարդները տոնական տրամադրություն են ստեղծել շարժակազմերում, ապա նաև Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ բաժանել երթևեկող կանանց ու աղջիկներին:

Նմանատիպ նյութեր