211652_close_icon
views-count2617 դիտում article-date 19:54 08-03-2018

Ազատության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբի միջոցով փոքրիկ պարուհիներն իրենց շնորհավորանքներն են փոխանցել կանանց ու աղջիկներին

Կանանց միջազգային օրը տոնական Երևանի մթնոլորտն էլ ավելի ջերմացրեցին փոքրիկ երևանցիները և մարզերից մայրաքաղաք եկած երեխաները: Ազատության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբի միջոցով պարուհիներն իրենց անկեղծ շնորհավորանքները փոխանցեցին մայրաքաղաքում զբոսնող կանանց ու աղջիկներին: Պարային ռիթմերով էին հարուստ նաև երևանյան խաչմերուկները: Լուսացույցի կարմիր՝ կանգ առ լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև երիտասարդների համար, ովքեր ինքնատիպ ու աննախադեպ մոտեցմամբ մարտի 8-յան այս օրը դարձրեցին հիշարժան ու անակնկալներով լի:

Նմանատիպ նյութեր