211652_close_icon
views-count13447 դիտում article-date 18:43 08-03-2018

«Յուվենտուսի» խաղացողները Լոնդոնից միանգամից ժամանել են Ֆլորենցիա՝ հրաժեշտ տալու Դավիդե Աստորիին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ֆլորենցիայում տեղի ունեցավ «Ֆիորենտինայի» ավագ Դավիդ Աստորիին հրաժեշտի արարողությունը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090591/]հանկարծամահ[/url] էր եղել մարտի 4-ին: Աստորիին հրաժեշտ տալու համար քաղաքային հրապարակում ակումբի 10 հազար երկրպագու է ժամանել: Վերջիններս ծափահարություններով են դիմավորել խաղացողի դագաղը, որից հետո պարզել են «Ֆիորենտինայի» շարֆերը: Աստորիին հրաժեշտ տալու համար ժամանել են Ա սերիայի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություններ Եվրոպայից և աշխարհի բազմաթիվ այլ երկրներից: Լոնդոնից ուղիղ չվերթով Ֆլորենցիա է ժամանել նաև «Յուվենտուսի» գրեթե ամբողջ կազմը և ղեկավարությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր