211652_close_icon
views-count3559 դիտում article-date 18:40 08-03-2018

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով շրջող ձիակառքի ասպետի կողմից անցորդ կանայք ու աղջիկները ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են ստացել

Մարտի 8-յան հետաքրքրական միջոցառումների շարքում առանձնացել է տոնական ձևավորմամբ ձիակառքը՝ Երևանի փողոցներում ստեղծելով հեքիաթային մթնոլորտ: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով շրջող ձիակառքի ասպետի կողմից անցորդ կանայք ու աղջիկները ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են ստացել: Անակնկալի եկած կանայք ու աղջիկները նշել են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամենամյա այս յուրօրինակ միջոցառումներն իրենց օրը լցնում են դրական զգացումներով ու նոր լիցքերով:

Նմանատիպ նյութեր