211652_close_icon
views-count7717 դիտում article-date 17:56 08-03-2018

Սումգայիթը խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր. Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ․ «Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»։

Նմանատիպ նյութեր