211652_close_icon
views-count10537 դիտում article-date 17:54 08-03-2018

Անգլիայում ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել են ազգանվան պատճառով

Անգլիական «Հեմել Հեմփսթեդ Թաուն» և «Իսթ Թարոք» կիսապրոֆեսիոնալ թիմերի միջև հանդիպման ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել, որը կապված է եղել ֆուտբոլիստ Սանչես Ուոթի հետ: Քանի որ ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա նշված են եղել բացառապես համարները, մրցավարը դեղին քարտ ցույց տալիս պետք է հարցներ խաղացողի ազգանունը: Սանչես Ուոթին դեղին քարտ ցույց տալու համար մրցավարը հարցրել է ազգանունը, և նրա պատասխանը ծաղր համարելով՝ միանգամից կարմիր քարտ է ցույց տվել: 27-ամյա անգլիացին նշել է իր ազգանունը՝ Ուոթ, ինչը հնչում է այնպես, ինչպես՝ «What?» հարցը, և դա մրցավարին գցել է թյուրիմացության մեջ: Միայն «Հեմել Հեմփսթեդ Թաունի» խաղացողների պարզաբանումից հետո է մրցավարը չեղարկել կարմիր քարտն ու խաղադաշտ վերադարձրել Ուոթին, որը՝ ի դեպ, գոլի հեղինակ է դարձել, իսկ նրա թիմը հաղթել է 2:0 հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր