211652_close_icon
views-count8844 դիտում article-date 12:41 08-03-2018

Շնորհավորում եմ բոլոր կանանց, խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին, երջանկություն ձեզ, սիրելինե՛ր, Աստված ձեզ պահապան. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ: Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ: Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին: Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր Աստված ձեզ պահապան: [b]Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր