211652_close_icon
views-count2571 դիտում article-date 14:46 08-03-2018

Կանայք պետք է ավելի մեծ դերակատարություն ունենան բոլոր ոլորտներում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը՝ Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 8-ի առթիվ ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։ Նշելով կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ՝ նա ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն և մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Նմանատիպ նյութեր