211652_close_icon
views-count3484 դիտում article-date 14:21 08-03-2018

«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ Երեւանի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի վերաբերյալ

Հաշվի առնելով վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, կապված Երեւանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի հետ, Վեոլիա Ջուր ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Այո, նշված տարածքում, կոյուղու բացակայությամբ պայմանավորված, առկա է հակասանիտարական վիճակ: Սակայն այն գոյություն ունի տարիներ շարունակ եւ որեւէ կերպ կապված չէ Վեոլիա Ջուր ընկերության գործունեության հետ: Վարձակալությյան պայմանագրով վերջինս կոչված է շահագործելու, վերանորոգելու ու պահպանելու ջրամատակարարման - ջրահեռացման այն համակարգը, որը պաշտոնապես հանձնված է Օպերատոր կազմակերպությանը: Մինչդեռ վերը նշված տարածքում կոյուղատար ցանցը, որպես այդպիսին, բացակայում է: Լիներ խցանում, վթար, կամ նմանօրինակ այլ խնդիր, ընկերությունը պատրաստակամորեն կաջակցեր բնակիչներին, ինչպես դա անում է ամենուր: Սակայն տվյալ դեպքում խոսքը նոր անհատական կոյուղագծերի կառուցման անհրաժեշտության մասին է, որը գործող օրենսդրությամբ պետք է իրականացվի նույն բնակիչ-բաժանորդների միջոցներով: Ցավոք, սպառողների դժգոհությունն իրավիճակից, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, որոշ քաղաքական ուժեր փորձում են շահարկել: Դա ոչ միայն անպատվաբեր է, այլեւ անպտուղ: Մենք մերժում ենք ցանկացած հայտարարություն՝ ջրամատակարարման - ջրահեռացման խնդիրները քաղաքականացնելու, քաղաքական ուժերի միջոցով լուծելու հնարավորության մասին եւ հավաստիացնում, որ ընկերության նպատակն է ամենուր ապահովել լավագույն ծառայությունների մատուցում՝ որպես Հայաստանում ջրմուղ-կոյուղու համակարգերի միասնական Օպերատոր: Իր աշխատանքում Վեոլիա Ջուր ՓԲԸ խստիվ հավատարիմ է ստանձնած պարտավորություններին, գործում է ի շահ ողջ հանրության եւ ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով ու Վարձակալության պայմանագրով: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր