5546 դիտում
16:34 08-03-2018
Մարտի 8-ի խորհուրդը՝ արցախցի կին քաղաքական գործիչների մեկնաբանմամբ
1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում կայացած ավելի քան 150 000 կանանց ցույցը կոչ էր սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ կրճատել կանանց աշխատանքային օրերը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ:
Վերջին տարիներին Արցախի քաղաքական կյանքում ևս զգալիորեն աճել է կանանց մասնակցությունը: Տոնի առթիվ «[url=http://artsakhpress.am/arm/news/82133/marti-8-i-khorhurdy-arcakhci-kin-qaxaqakan-gortsichneri-meknabanmamb.html]Արցախպրես[/url]»-ը զրուցել է օրենսդիր և գործադիր մարմիններում ընդգրկված կին պաշտոնյաների հետ՝ փորձելով պարզել օրվա խորհրդի հետ կապված նրանց տեսակետները:
Գործադիրում երկարամյա փորձ ունեցող ներկայումս ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ մարտի 8-ը խորհրդային ժամանակներից սկիզբ առած տոն է, որն ավանդույթի է վերածվել: «Կարծում եմ, դա պայմանավորված է բնական ցանկությամբ և մղումով: Կնոջը գովերգել ու մեծարել են բոլոր ժամանակներում, և դա, կարծես, ի վերուստ տրված շնորհ է: Ինձ համար կարևորն այդ օրվա առթիվ ստացած նվերի արժեքը չէ: Երբեմն «փոքր» նվերը կարող է մեծ հույզեր արթնացնել, իսկ «մեծ» նվերը՝ կաշկանդել: Ինքս ավելի մեծ հաճույք եմ ստանում նվիրելուց, քան ստանալուց»,- նշել է Ն. Աղաբալյանը:
Նախարարի խոսքով՝ առհասարակ, կնոջ անձնական կյանքը և քաղաքականությունը դժվար համատեղելի են, քանի որ պատասխանատվությունը, որ ստանձնում ես՝ որպես պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ, պահանջում է ինքնանվիրում, մեծ ուշադրություն, ժամանակ, և պարզ է, որ չես կարող սրտիդ ուզածի չափ նվիրվել ընտանիքիդ, հարազատներիդ:
«Կցանկանայի շնորհավորել մեր բոլոր մայրերին, կանանց, քույրերին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և մեծ սեր, քանզի սերն է, որ օգնում է և՛ տանել ցավը, և՛ հաղթահարել դժվարությունը, և՛ հասնել բարձունքների»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:
ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն էլ նշել է, որ մարտի 8-ը պատեհ առիթ է՝ գնահատելու կնոջ դերը հասարակության մեջ, ընտանիքում, սերունդների կրթման ու դաստիարակման գործում: «Կարծում եմ, որ կինը մեր հասարակության մեջ վաղուց արդեն ամրապնդել է իր դիրքը: Նա այլևս փխրուն, անօգնական տնտեսուհի չէ, այլև տղամարդուն հավասար քաղաքական գործիչ, մասնագետ, իսկ մեր հանրապետության պարագայում` նաև զինվոր: Անշուշտ, լինելով կին, ընտանիքի մայր, հաճելի է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում լինել միամսյակի շրջանակներում, սակայն կցանկանայի նշել, որ հայ կինը սիրված, հարգված է ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Կ. Աթայանն՝ ավելացնելով, որ տոնին սիրում է ստանալ, միանշանակ, ծաղիկներ:
Անդրադառնալով քաղաքականության՝ ընտանիքի հետ համատեղելիությանը՝ նախարարը նշել է, որ կինն առաջին հերթին ընտանեկան օջախի ջերմության պահապանն է: Այսօր մեր իրականության մեջ բազմաթիվ կանայք ակտիվ գործունեություն են իրականացնում նաև քաղաքական ասպարեզում՝ հաջողությամբ համատեղելով քաղաքական գործունեությունը և ընտանեկան պարտականությունները:
Վեցերորդ գումարման Խորհրդարանում ընդգրկված են 5 կին պատգամավորներ:
ԱՀ ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոմելա Դադայանն ասել է, որ մարտի 8-ն այնքանով է կարևորվում, որքանով տարիներ շարունակ սովորել ենք այդ տոնին, և դա կնոջ իրավունքների պաշտպանության օրն է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://artsakhpress.am/arm/news/82133/marti-8-i-khorhurdy-arcakhci-kin-qaxaqakan-gortsichneri-meknabanmamb.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3207 դիտում
11:45 28-11-2016
Գուստավ Մալերի 5-րդ սիմֆոնիան հնչեց Երիտասարդական նվագախմբի մեկնաբանմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16222 դիտում
19:46 22-10-2023
Վանաձորում արցախցի երեխաների համար անցկացվել է «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառում
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել