211652_close_icon
views-count4574 դիտում article-date 17:00 08-03-2018

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է նաեւ համագործակցության նոր ձեւաչափ, մասնավորապես օժանդակությունից անցում առեւտրային հարաբերությունների:

Նմանատիպ նյութեր