5979 դիտում
09:38 08-03-2018
Պաշտոնյան 1 տարում մոտ 60 միլիոն դրամի անշարժ գույք է գնել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ղահրամանյանը նախորդ տարի մի շարք թանկարժեք գնումներ է կատարել: Մասնավորապես նա 800 հազար դրամով գնել է հողամաս, 3 միլիոն 300 հազար դրամով՝ ավտոտնակ, 23 միլիոն 461 հազար ու 34 միլիոն 263 հազար դրամով էլ նոր կառուցված երկու շինություն: Փոխարենը՝ 5 միլիոն դրամով վաճառել է իր «MERCEDES–BENZ E 350» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 9 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար ու 1500 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 47 միլիոն 904 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը վարկեր են, 11 միլիոն 904 հազար դրամը՝ աշխատավարձ, իսկ ևս 11 միլիոն դրամն էլ այլ եկամուտներ են, որոնք ստացվել են բնամթերքով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10176 դիտում
10:48 21-04-2018
ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»
3985 դիտում
08:54 10-02-2018
Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ. ՊԵԿ պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»
3480 դիտում
12:32 18-08-2015
Կրիշտիանու Ռոնալդուն 18,5 միլիոն դոլարով անշարժ գույք է գնել Նյու-Յորքի էլիտար երկնաքերում