211652_close_icon
views-count6216 դիտում article-date 23:36 07-03-2018

Արփինե Հովհաննիսյանն ԱՄՆ-ում հանդիպել է ՄԶԳ բարձրաստիճան պաշտոնյային

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարեւորվել են նաեւ համագործակցության նոր ձեւաչափ, մասնավորապես՝ օժանդակությունից անցում դեպի առեւտրային հարաբերությունների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր