211652_close_icon
views-count38665 դիտում article-date 23:17 07-03-2018

Արտաշատի մարզադպրոցում «քարե դար է». տեղացիները կատակում են. «Պատասխանատուները այնքան հեռու են սպորտից, ինչպես խոզը տուռնիկից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում պաշտոնյաները, երբ ասուլիսներում կամ զանգվածային լրատվամիջոցներով հայտարարություն են տարածում, կուրծք ծեծելով՝ աում են, թե իրենք ամեն ինչ անում են, որպեսզի սպորտը զարգանա նաև մարզերում: Սպորտի զարգացման թիվ 1 խնդիր է համարվում նաև այն, որ մարզադահլիճները պետք է կահավորված լինեն ժամանակակից սարքավորումներով, պետք է պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները, այդ թվում՝ հանդերձարաններում, սանհանգույցներում ու լվացարաններում: Այսօր՝ մարտի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Արարատի մարզի Արտաշատի մարզադպրոցում, որտեղ տեղաբնակները պարապմունքները կատարում են ասես քարե դարում: Արտաշատցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էնքան պաշտոնյաներ ենք ունեցել ու բոլորը խոստացել են, որ մարզադպրոցը կարգի կբերվի, բայց կարճ ժամանակ անց համոզվում ենք, որ նրանք սպորտի զարգացումից այնքան հեռու են, ինչպես «խոզը տուռնիկից: Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս մի դարակազմիկ հրովարտակ էր տվել, որ մարզերում ուշադրություն դարձվի առողջ ապրելակերպին: Եթե այսպիսի հակասանիտարական, սրտխառնոց պայմաններում են մեր երեխաները պարապելու, ապա ավելի լավ է չայցելեն մարզադպրոց»: Արտաշատցիները հույս ունեն, որ գոնե այս տարի մարզադպրոցը կվերանորոգվի, իսկ դրա համար միքիչ սրտացավություն ու հոգատարություն է պետք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր