211652_close_icon
views-count10000 դիտում article-date 22:15 07-03-2018

Հենրիխ Մխիթարյան. Կտեսնվենք Միլանում

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Միլանը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»: Լոնդոնյան ակումբն արդեն ժամանել է Միլան: Թիմի հետ է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս այդ առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Կտեսնվենք Միլանում»: Հիշեցնենք, որ խաղը կկայանա մարտի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Թիմերի հավանական մեկնարկային կազմերը. «Միլան». Ջանլուիջի Դոնարումա, Դավիդե Կալաբրիա, Լեոնարդո Բոնուչի, Ալեսիո Ռոմանյոլի, Ռիկարդո Ռոդրիգես, Լուկաս Բիլյա, Ջակոմո Բոնավենտուրա, Ֆրանկ Կեսիե, Սուսո, Հաքան Չալհանօղլու, Անդրե Սիլվա «Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Սեյադ Կոլաշինաց, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Արոն Ռեմզի, Գրանիտ Ջակա, Ջեք Ուիլշեր, Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Դանիել Ուելբեք

Նմանատիպ նյութեր