211652_close_icon
views-count4536 դիտում article-date 21:01 07-03-2018

Սպառողների իրավունքները քննարկում են ուսանողներն ու աշակերտները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը մարտի 7-ի երկու բաց դասերն էին, որոնք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցկացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների և Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտների համար: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ուսանողներին ներկայացրել է սպառողի իրավունքներն ու այդ իրավունքները պաշտպանելու ուղիներն ու հնարավորությունները: Ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը, ի՞նչ պետք է անի մարդը՝ իր կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպե՞ս կարող է և պետք է սպառողն առնչվի վերահսկող մարմնի հետ. սրանք ուսանողներին հետաքրքրող հարցերից մի քանիսն են միայն: Պարոն Դանիելյանը, պատասխանելով բոլոր հուզող հարցերին, շեշտել է, որ առանց սպառողի անմիջական աջակցության և պահանջատիրության հնարավոր չէ ապահովել լիարժեք վերահսկողություն սննդի շղթայում: Նա հիշեցրել է, որ սննդամթերքի մակնշմանն ուշադրություն դարձնելը, ոչ սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող իրացման կետերից մթերք չգնելն ու հանրային սննդի օբեկտներից չօգտվելը, նաև՝ այդ մասին պատկան մարմնին տեղեկացնելը էականորեն նվազեցնում են վտանգավոր սննդամթերքից տուժելու ռիսկերը: Թիվ 35 դպրոցում սովորող երեխաներ ունեցող առնվազն 300 ընտանիքներում երեկոյան, ամենայն հավանականությամբ, քննարկվելու են սննդամթերքի անվտանգության, որակի կամ առողջարար լինելու հարցերը, քանի որ Ծառայության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը դպրոցականներին պատմել է վտանգավոր սննդամթերքից խուսափելու ուղիների ու միջոցների, առողջ սնունդ օգտագործելու առավելությունների, ինչպես նաև սննդամթերք ընտրելու կանոնների մասին: Երեխաների հետ անցկացվել է խաղ-թեստ, որի ընթացքում նրանք արագ կողմնորոշվել են, թե ո՞րն է իրենց համար խիստ հրապուրիչ, սակայն արգելված սննդամթերքը. աշխույժ քննարկումները չիփսերի, գազավորված ըմպելիքի, կոնֆետների, պաղպաղակի և այլ մթերքների մասին երեխաների հետաքրքրվածության և թեմայի պահանջված լինելու լավագույն ապացույցն էին: Ուսանողներն ու աշակերտները նաև ակտիվորեն քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների մասին պատմող տեղեկատվական թերթիկներն ու ցուցադրված սոցիալական հոլովակները: [b] ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր