211652_close_icon
views-count3971 դիտում article-date 21:37 07-03-2018

ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ այցելել են «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ

Այսօր՝ մարտի 7-ին, ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ այցելեցին «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ: Այցելությունը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակում: «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Հակոբյանը, ողջունելով ուսանողներին, կարևորեց նրանց ներկայությունը և խոսեց լաբորատորիայի պատմությունից, գործունեության հիմնական ուղղություններից: «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն փորձարկման լաբորատոր համալիր է, որում ներառված են 4 լաբորատորիաներ՝ սննդի որակի և անվտանգության փորձարկման, դեղերի որակի և կենսահամարժեքության, ծխախոտի փորձարկման և մանրէաբանական: Դեղերի որակի և կենսահամարժեքության լաբորատորիայի ղեկավար, քիմ. գիտ. դոկտոր Սերգեյ Հայրապետյանը համալսարանականներին ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» խորագրով վերապատրաստման դասընթացը, ԲԱՀՔ-ը (բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա), դրա կարևորությունը և կիրառելիությունը: Այցի շրջանակում մասնակիցները ծանոթացան ՀՀ-ում առաջին միջազգային հավատարմագրում ունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի արդի և գերհզոր սարքավորումներին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Ի դեպ, ուսանողները ներկայացել էին CV-ներով, որոնք փոխանցեցին ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետներին՝ հետագա թափուր հաստիքների համալրման նպատակով որպես պոտենցիալ թեկնածու դիտարկվելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր