211652_close_icon
views-count5428 դիտում article-date 18:25 07-03-2018

«Արսենալի» երկրպագուները պահանջում են Վենգերի հրաժարականը

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները պահանջում են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականը: Arsenal Supporters’ Trust կազմակերպությունը դիմելու է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին՝ ֆրանսիացի մասնագետի հրաժարականի պահանջով: Սպասվում է, որ Գազիդիսը երկրպագուների հետ կհանդիպի այս կիրակի: Ավելի վաղ նշվել էր, որ Վենգերը մտադիր չէ ամռանը հեռանալ «Արսենալից» և ցանկանում է աշխատել մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2019թ. ամառը:

Նմանատիպ նյութեր