211652_close_icon
views-count2135 դիտում article-date 18:00 07-03-2018

Երևանի հ. 114 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 350 փոքրիկների առջև: Հիմնանորոգման գործում ներդրում ունեցած անձանց մանկապարտեզի սաներն իրենց յուրօրինակ շնորհակալությունն են հայտնել երաժշտական կատարումով: Կրթօջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է ժամանակակից մանկական խաղերով: Կրթօջախն իրականացնում է նաև ներառական կրթություն, որի համար ևս մանկապարտեզում ապահովվել են համապատասխան պայմաններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան ջերմ միջավայրում:

Նմանատիպ նյութեր