211652_close_icon
views-count4176 դիտում article-date 20:24 07-03-2018

Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի. Գալուստ Սահակյան

«Եթե նման խնդիրներ կա, բնականաբար, այդտեղ մեղավորությունն իշխանությանն է: Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին, թե մենաշնորհների պատճառով ամերիկյան ներդրողները չեն գալիս Հայաստան: Սահակյանը կարծիք է հայտնել, որ եթե նույնիսկ ամերիկացիները բիզնես սկսեն Հայաստանում, դա փոքր բիզնես պետք է լինի: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հույսով են ՀՀ իշխանություններն օտարերկրյա ներդրողներին հրավիրում Հայաստան, Սահակյանը պատասխանեց. «Կանչում ենք նրանց, ցույց ենք տալիս, թե ինչեր կարող են իրագործել Հայաստանում»:

Նմանատիպ նյութեր