211652_close_icon
views-count5532 դիտում article-date 18:12 07-03-2018

Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ

«Երևանի քաղաքապետարանը Արամի փողոցում կտեղադրի Արամ Մանուկյանի արձանը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: 2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, որի համաձայն հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը: Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Արձանը կտեղադրվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում:

Նմանատիպ նյութեր