211652_close_icon
views-count4745 դիտում article-date 17:48 07-03-2018

Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Էնդրյու Շեֆեր

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը ադրբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ «չնայած ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել՝ հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»: Նա նշել է, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ այդ սկզբունքներն են՝ ուժ կամ ուժի սպառնալիքներ չկիրառելը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը:

Նմանատիպ նյութեր