211652_close_icon
views-count2146 դիտում article-date 13:33 07-03-2018

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում է ՀՀ ապագա կառավարության գործունեությունն ու կառուցվածքը: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ օրենսդրական փաթեթում ներառված է մոտ 50 օրինագիծ՝ ընդգծելով, որ անընդունելի է այդքան շատ նախագծեր մեկ փաթեթով ընդունելը, ուստի իրենք դեմ են քվեարկելու: Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 32 պատգամավոր: Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից, 17 նախարարությունից: Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողության ծառայությունը կգործեն ՀՀ վարչապետի անմիջական ենթակայության ներքո:

Նմանատիպ նյութեր