211652_close_icon
views-count2668 դիտում article-date 18:24 07-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է գողության 14, խարդախության 5, յուրացման 4 և անձի առևանգման 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր