211652_close_icon
views-count4111 դիտում article-date 12:44 07-03-2018

Չեմպիոնների լիգա. Կրքերի սպասումով Լոնդոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան պատասխան երկու հանդիպում: Մենք շատ դիպուկ էինք նշել, որ այս փուլի ամենաաանկախատեսելի զույգը «Տոտենհեմ»-«Յուվենտուսն» է: Թվում է, թե դա պետք է լիներ ՊՍԺ-«Ռեալ» դիմակայությունը, բայց՝ ինքներդ տեսաք, թե մադրիդցիները որքան վարպետորեն ու հանգիստ հաղթեցին շեյխերի թիմին: Թուրինում առաջին հանդիպումն ավարտվել է 2:2, թեպետ «Յուվենտուսը» առջևում էր 2:0 հաշվով: Զուտ ֆուտբոլային առումով, առավելությունն այժմ «Տոտենհեմինն» է, սակայն Լոնդոնում մեզ սպասվում են թեժ կրքեր, գեղեցիկ ֆուտբոլ և բացարձակապես հավասար հնարավորություններ: Երկու թիմն էլ արժանի են հաջորդ փուլ դուրս գալ, սակայն միայն մեկին բախտը կժպտա: Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» մարզում կանցկացնի շվեյցարական «Բազելի» հետ: Առաջին խաղում Գվարդիոլայի թիմը հաղթել է 4:0 հաշվով, և այժմ էկոնոմ ռեժիմով հանդիպումն անցկացնել: 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] «Տոտենհեմ» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր