211652_close_icon
views-count3026 դիտում article-date 13:59 07-03-2018

Դեսպան Աննա Աղաջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ

Մարտի 6-ին Ինդոնզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպում ունեցավ ԻՀ արտաքին գործերի նախարար Ռեթնո Մարսուդիի հետ։ Կարևորելով Ջակարտայում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նախարար Մարսուդին բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպանի գործունեությունը, ինչպես նաև գոհունակություն հայտնեց տարբեր ուղղություններով հայ-ինդոնեզական համագործակցության զարգացման կապակցությամբ։ Աննա Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, շեշտեց ԻՀ իշխանությունների և հատկապես ԱԳՆ կողմից ՀՀ դեսպանությանը մշտապես ցուցաբերած աջակցությունը։ Զրուցակիցները նաև կարծիքներ փոխանակեցին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ։

Նմանատիպ նյութեր