211652_close_icon
views-count2938 դիտում article-date 11:23 07-03-2018

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանի արտահերթ նիստը։ Խորհրդարանն այսօր կքվեարկի նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մասնավորապես, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը նաև քննարկել է «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին», «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Միջհամայնքային միավորումների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր