211652_close_icon
views-count5022 դիտում article-date 10:06 07-03-2018

Գյուղացին պետք է աչալուրջ լինի՝ տարին ռիսկային է. Հրաչ Բերբերյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը թերթի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել: Հրաչ Բերբերյանը նախ շեշտեց, որ տարին, համեմատած նախորդ տարիների հետ, ցրտահարության վտանգի առումով ռիսկային է: «Երկու վտանգ ունենք՝ առաջինը մարտյան ցրտերն են, որոնք շեշտակի վնաս կարող են հասցնել: Երկրորդն, իհարկե, ապրիլյան հնարավոր ցրտերն են: Եթե նշված երկու հանգամանքներից խուսափեցինք, ուրեմն՝ նորմալ բերք կունենանք: Եթե չխուսափեցինք, այդ պարագայում լուրջ վնասներ կունենանք: Համենայն դեպս, գյուղացին պետք է աչալուրջ լինի: Ծխակույտերը պետք է պատրաստ պահի, և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը: Տարբեր բաներ են ասում, բայց ժողովուրդը հիմնականում գիտի ինչ անել: Ուղղակի տարին հավասարաչափ չի մտնում իր եղանակային պայմանների մեջ: Հարցը այն է, որ եղանակային տատանումներ ունենք, որոնք միշտ վտանգավոր են»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր