211652_close_icon
views-count2345 դիտում article-date 09:09 07-03-2018

Այս տարի ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործերով 1-2 վճիռներ կակնկալենք. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որևէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Կոստանյանը նշել է. «Եկեք, ամեն օր հայտարարություն hրապարակենք` ԱԺ անունից այդ թվում, օրը 10 հատ` մենք դատապարտում ենք, կոչ ենք անում գլխավոր դատախազին կամ քննչական ծառայության պետին: Շատ լավ, բայց նրանք ունեն օրենքով իրենց վրա դրված պարտավորություններ: Անկախ նրանից` մենք ինչ հայտարարություն անենք, դա ոչ ավելացնելու է իրենց իրավունքների, ոչ էլ պարտականությունների ծավալը»: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում մարտի 1-ի գործերի քննությանը, նա նշել է. «Եթե խախտումներ արձանագրվեն, այդ գործերն արդեն կոնկրետ իրավիճակներում ենթակա են վերաբացման: Ես կարծում եմ` մենք այս տարի կամ այս տարվա վերջ կակնկալենք 1-2 գործերով վճիռներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր