211652_close_icon
views-count2772 դիտում article-date 20:50 06-03-2018

Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր