211652_close_icon
views-count13504 դիտում article-date 18:25 06-03-2018

Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. կա 32 զոհ

Սիրիայում ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ан-26 ինքնաթիռը կործանվել է «Հմեյմիմ» ավիաբազայում՝ վայրէջքի ժամանակ: Զոհվել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նշվում է, որ ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա: Դեպքի հետաքննության համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ըստ նախնական վարկածի՝ ավիաաղետի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը:

Նմանատիպ նյութեր