211652_close_icon
views-count2495 դիտում article-date 22:35 06-03-2018

Լիոնի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել աշխատանքային և կրթական գործընթացին: Հյուրերը տեղում ծանոթացել են «Թումոյի» գործունեությանը, առաջնահերթ և հեռանկարային ծրագրերին: Պատվիրակության անդամներն իրենց հիացմունքն են հայտնել նախաձեռնության վերաբերյալ, ընդգծելով, որ տեխնոլոգիական առումով ևս Երևանը քայլում է ժամանակի պահանջներին համահունչ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նույնպես նախատեսվում է Երևանի «Թումոյի» օրինակով համանման կենտրոն ստեղծել:

Նմանատիպ նյութեր